Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Իսկ պատվոգրերի արժանացած լրատվամիջոցները չէին «բարեհաճել ժամանել»

Իսկ պատվոգրերի արժանացած լրատվամիջոցները չէին «բարեհաճել ժամանել»
27.12.2013 | 22:40

Այսօր «Անալիտիկ» կենտրոնը կազմակերպել էր «ԱՍ» մրցանակաբաշխություն, որի հիմնական նպատակը, կենտրոնի հիմնադիր տնօրեն Անի Հովհաննիսյանի ձևակերպմամբ, առաջին հերթին քաղաքական-հասարակական մթնոլորտ և քաղաքականություն- հասարակություն կապի ստեղծումն է: Թեև վերջինս շեշտեց, որ մասնակից- թեկնածուներից ոչ մեկը տեղյակ չի եղել, թե որ հորիզոնականում է գտնվում և հանրության շրջանում անցկացված քվեարկության արդյունքում քանի տոկոս ձայն է հավաքել, բայց նրանցից շատերի գոհ ու պայծառ դեմքերը լրիվ այլ բան էին վկայում: Ավելին, առաջին հորիզոնականում հայտնված հյուրերը ոչ միայն ելույթի խոսքերն էին լավ սերտել, այլև ծաղկեփնջերով էին եկել: Ամենազավեշտալին, սակայն, այն էր, որ պատվոգրերի արժանացած լրատվամիջոցները չէին ներկայացել: Անի Հովհաննիսյանը կարդում էր կազմակերպությունների անունները և, շփոթմունքը թաքցնելու համար, հավելում. «Թեև հարգելի պատճառով չկարողացան գալ, բայց մենք սա անպայման կհանձնենք նրանց»: Մեկը չկար հարցներ` դե որ այդքան կարևոր բան լիներ` կգային, էլի, ինչու էին թողնում նեղություն քաշեք: Շատերի կողմից այս միջոցառման հանդեպ նման անլուրջ վերաբերմունքը հասկանալի է շատ առումներով: Օրինակ, որքան էլ Անի Հովհաննիսյանը պնդում էր, թե քվեարկությունն անաչառ է եղել, և օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվել բոլոր մասնակիցների նկատմամբ, այնուամենայնիվ, անհասկանալի էր, որ տարվա լավագույն նախարարների եռյակում էր հայտնվել գյուղնախարար Սերգո Կարապետյանը, իսկ տարվա ավագ սերնդի քաղաքական լավագույն գործիչ` Հրանուշ Հակոբյանը, այն էլ` առաջին տեղում: Ի դեպ, որքան էլ զարմանալի է, ՕԵԿ-ը ճանաչվեց Ազգային ժողովում տարվա ամենաակտիվ խմբակցություն և արժանացավ հատուկ մրցանակի: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ևս, քաղաքացի-ոստիկան հարաբերություններում որպես «խաղաղության աղավնի», դարձյալ հատուկ մրցանակ ստացավ (թվարկված պաշտոնյաներից ոչ մեկը ներկա չէր): Տարօրինակ է նաև այն, որ տարվա սիրված քաղաքապետ էր ճանաչվել Տարոն Մարգարյանը, ով ողջ տարին երևանցիների կողմից անարգանքի սյունին գամվեց: Կասկած անգամ չկա, որ վերջինիս կողմ քվեարկողները կա՛մ շատ փոքր տոկոս են կազմել, կա՛մ ընդհանապես չկան: Եվ, ի վերջո, ամենազավեշտալին այն է, որ այս «հաղթողներն» ընտրվել են ՀՀ քաղաքացիների քվեարկությամբ, այն նույն քաղաքացիների, ովքեր նույն այդ պահին բողոքի ցույց էին անում՝ ներկա վարչախմբի հրաժարականի պահանջով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ